«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Թագուհի» դառնալու «ամենակարճ ճանապարհը»

«Թագուհի» դառնալու «ամենակարճ ճանապարհը»
29.11.2016 | 00:34

Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են։ Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված։ Մամուլը վերջերս գրել էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատգամավոր է ցանկանում դառնալ։

ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։ «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերևա»։ Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։ Փաստորեն, պատգամավոր լինելը, ըստ Նաիրա Նահապետյանի, թագուհի դառնալու ամենակարճ ճանապարհն է։ Ա՜յ քեզ հոգեբանություն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ